00:00:00

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:58, 09 դեկտեմբեր 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր