00:00:00

«Արմենպրեսի» կառավարումն անցնում է Էդուարդ Աղաջանյանին և Մանե Գևորգյանին. Factor.am

23:36, 09 դեկտեմբեր 2020

Factor.am-ի հաղորդմամբ` «Արմենպրես» պետական լրատվական գործակալության լիազոր ներկայացուցիչներ են դառնում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ու աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Այս մասին կառավարությունը վաղը համապատասխան որոշում կընդունի: Նախագիծն, ի դեպ, ընդգրկված է չզեկուցվող հարցերի ցանկում: Ընդ որում, գործակալության զգալի մասի՝ 51 տոկոս բաժնեմասի լիազոր ներկայացուցիչն Էդուարդ Աղաջանյանն է լինելու, 49-ը՝ Մանե Գևորգյանը: Նշենք, որ գործող որոշմամբ «Արմենպրես»-ի 50 տոկոս բաժնետոմսը պատկանում է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի, իսկ 25-ական տոկոսները ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարին և ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր