00:00:00

Ճանաչենք մեր հերոսներին․ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

01:00, 10 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Պաշտպանության բանակը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայ զինվորների կողմից ցուցաբերած հերոսական դրվագներ է ներկայացրել։ Հաղորդագրության համաձայն՝ շարքայիններ Դավիթ Գուրգենի Ալեքսանյանն ու Համլետ Արտյոմի Գրիգորյանը հարավային ճակատային գծում ոչնչացրել են հակառակորդի երկու դիտակետ: Նույն հատվածում թշնամական ակտիվ կրակակետ են ոչնչացրել կապիտան Արսեն Բորիսի Ահանյանը, կրտսեր սերժանտ Սերգեյ Սերյոժայի Հայրապետյանը, շարքայիններ Արման Ռուբենի Եգանյանն ու Հայկ Անդրանիկի Սանթոյանը: Լեյտենանտ Նարեկ Ալիկի Ղազարյանը մարտական գործողությունների ընթացքում դրսեւորել է խիզախություն, ոչնչացրել թշնամու երկու տանկ, մեկ զրահատեխնիկա եւ կենդանի ուժ: Հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված կարեւոր բարձունքներից մեկում, հակառակորդի բազմաթիվ գրոհները կասեցնելիս աչքի են ընկել եւ անձնական արիություն ցուցաբերել շարքայիններ Արգիշտի Արայի Անդրեասյանը, Ռուդիկ Սամվելի Սարուխանովը, Գագիկ Արթուրի Շախյանը, Արամայիս Աշոտի Գալստյանը: Կրտսեր սերժանտ Կարեն Գագարինի Աբրահամյանը ոչնչացրել է մեծ քանակությամբ մարդկային ուժ եւ մարտի դաշտից, թշնամական հրետակոծության տակ, տարհանել չորս վիրավոր մարտընկերների: Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ եւ քառասուն զինվորական: Ջոկի անձնակազմին հմտորեն ղեկավարել եւ արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը: Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս եւ վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարրի Գուրգենի Մարտիրոսյանը: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները եւ կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը: Փառք մեր հերոսներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր