00:00:00

COVID-19 Վրաստանում. 4734 նոր դեպք, 38 հիվանդ մահացել է

19:57, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

COVID-19-ի զոհերի թիվը Վրաստանում աճել է՝ հասնելով 1614-ի: Կառավարությունը հայտնեց, որ ևս 38 հիվանդ մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդություններից:
COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործադիր շտաբի պետի տեղակալի, Բերդիա Սիչինավայի խոսքով, երկրում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4734 նոր դեպք, առողջացել են 3895-ը: Օրվա ընթացքում իրականացվել է 20 959 թեստ, որից 7793-ը՝ PCR, 13,166-ը՝ արագ թեստեր:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 174 383 է, կազդուրվել է 145 287-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր