00:00:00

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին

20:52, 09 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով: Համագործակցությունում այս տարի նախագահում է Ուզբեկստանը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Հանդիպման մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ ԱՊՀ ձեuաչափով` շեշտը դնելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման բացասական հետեւանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա: Կքննարկվի ԱՊՀ-ի հետագա զարգացման նորացված հայեցակարգի նախագիծը, որը որոշում է միջնաժամկետ համագործակցության հիմնական ուղղությունները, կընդունվի 2021 թվականի բազմամակարդակ միջգերատեսչական խորհրդատվությունների պլանը: Նախարարները մտքեր կփոխանակեն նաեւ արդիական միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս տարի նշվող ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվելու Համաշխարհային կազմակերպության կենտրոնական դերին ժամանակակից աշխարհում: Հանդիպման մասնակիցները որոշումների նախագծեր կքննարկեն, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը մշակութային, հումանիտար, իրավապահ եւ այլ ոլորտներում: ԱԳՆԽ-ի արդյունքում հաստատված մի շարք փաստաթղթեր կընդգրկվեն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի` 2020 թվականի դեկտեմբերի 18-ին նախատեսված նիստի օրակարգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր