00:00:00

Ֆիննախ. 2021-ին կունենանք բյուջեի մեծ դեֆիցիտ

20:29, 09 դեկտեմբեր 2020 Ֆինանսներ

2021-ին կունենանք բյուջեի մեծ դեֆիցիտ, որը կկազմի ՀՆԱ 5,3 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ այս տարի ակնկալվում է ՀՆԱ ավելի քան 7 տոկոսի չափով դեֆիցիտ: «Ենթադրվում է, որ հաջորդ տարի կունենանք ֆիսկալ քաղաքականություն, որը ենթադրում է սահուն ֆիսկալ ամրապնդում: Դեֆիցիտի մակարդակը կկազմի ՀՆԱ 5,3 տոկոս»,-ասաց Ջանջուղազյանը: Նա նշեց, որ ի տարբերություն նախնական նախագծի՝ 2021 թվականի պետբյուջեի ծախսերը փոքր-ինչ կփոխվեն, եւ 1 տրիլիոն 843 միլիարդ դրամի փոխարեն կծախսվի 1 տրիլիոն 850 միլիարդ դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր