00:00:00

«Ժողովուրդ». Իշխանությունը մի շարք պաշտոնյաների հրահանգել է Ամանորին երկրից դուրս չգալ․ սահմանապահներին ցուցակ է տրվել

13:54, 09 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից: Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետեւեն պաշտոնյաներին անուն առ անուն՝ թույլ չտալով դուրս գալ երկրից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշ­տոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ու­նեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում: Հիշեցնենք, որ Երեւանի փոխ­քաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երեւանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, եւ ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր