00:00:00

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Ստեփանակերտի հարավային հատվածը․ ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք․ ՌԴ ՊՆ

17:39, 08 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի հարավային ծայրամասի տեղանքում: Մեկ օրում մաքրվել է ավելի քան մեկ հեկտար տարածք, մեկ կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 2876 պայթուցիկ սարք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում աշխատող ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 62 հեկտար տարածք, 21 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 4000 պայթյունավտանգ սարք։ Նշվում է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրենց աշխատանքը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր