Նախօրեին 778 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34.5 հազար փախստական:
Շփման գծով տեղափոխվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: