00:00:00

«Փաստ». Վիտալի Բալասանյանն պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մեկ պայմանով

13:10, 08 դեկտեմբեր 2020 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի նշանակումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, Բալասանյանն իր նախկին պաշտոնին նշանակվելուն համաձայնել է մի պայմանով՝ ուժային բոլոր կառույցները գտնվելու են իր ուղիղ համակարգման դաշտում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, գեներալն առաջիկայում ավելի կոնկրետ խոսելու է իր անելիքների մասին՝ նպատակ ունենալով հստակ լուծումներ առաջադրել Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի արագ հանգուցալուծման համար։ Հավելենք նաև, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ռուսական կողմը, ի դեմս խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի, բավականին ջերմ է ընդունել գեներալ Բալասանյանի՝ քաղաքական գործընթացներում ներգրավվելու փաստը։ Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննարկվում է առաջիկայում ուժային կառույցներում նոր կադրային փոփոխությունների հարցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր