01:31:53

Ավտովթար Էջմիածնում. «Mercedes»-ը վթարի է ենթարկել անցորդին, ապա բախվել

00:25, 01 մարտ 2018 Իրավական

Փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Mercedes E320» մակնիշի 35 OX 541 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1946 թ. ծնված Գ. Ա.) վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Հ. Հ.-ին և 1992 թ. ծնված Գ. Գ.-ին, այնուհետև բախվել գազատար խողովակին և պատին: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին, Հ. Հ.-ին և Գ. Գ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30