00:00:00

Ռուսաստանն առաջարկել է Ղարաբաղում մարդասիրական կենտրոնը դարձնել միջազգային

20:11, 07 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու գործնական ասպեկտները քննարկվում են, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք խոսեցինք նաև մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հետ կապված հարցերի մասին. դա նախագահ Պուտինի նախաձեռնությունն է: Մենք առաջարկել ենք այս կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ», - ասել է Լավրովը՝ հայ գործընկերոջ հետ բանակցություններին հաջորդած ճեպազրույցում:
«Այժմ քննարկվում են այս նախաձեռնության հետ կապված գործնական հարցեր. դրա իրականացմանը կմասնակցեն Ռուսաստանի շատ նախարարություններ և գերատեսչություններ», - նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր