00:00:00

Ռուս խաղաղապահների շարժական բժշկական խմբերը սկսել են բուժել ԼՂ բնակիչներին

14:13, 07 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Այս մասին հաղորդում էՌԴ պաշտպանության նախարարության կայքը։ «Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը: Տեղի բնակիչները բժիշկներին են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար», – նշված է հաղորդագրությունում: Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: Գերատեսչությունը հիշեցնում է, որ ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր