2 ամիս է, չենք հանդիպել։ Մորուքիս վրա չզարմանաք։
Երբ զորակոչվեցի, ասում էի, որ պատերազմի ավարտին կսափրվեմ։
Նոյեմբերի 9-ը պատերազմի ավարտ չդարձավ, արժանապատիվ խաղաղության մեկնարկ չդարձավ։
Այն ազգային աղետի, հայրենազրկման եւ պատվազրկման օր դրոշմվեց ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր հայի սրտում։
Ընկերներիս, բարեկամներիս, հարազատներիս եւ ծանոթներիս խնդրում եմ վաղը 15:00-ին Ազատության հրապարակում գտնել եւ ողջունել իմ տղաներին։ Նրանք կամավոր այնտեղ են լինելու իրենց հոր փոխարեն։