00:00:00

Գյումրիի «Արձագանք» մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

15:34, 29 ապրիլ 2026 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արձագանք» մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:

Ի մասնավորի՝

- սննդի կառույցի սպասք լվանալու համար նախատեսված տարածքների պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղները եղել են բորբոսնած և առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,

- խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, սալիկները եղել են տեղ-տեղ կոտրված, ինչը խոչընդոտել է մաքրման և ախտահանման գործընթացին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր