00:00:00

Մոտ երկու հազար փախստական մեկ օրում վերադարձել է Լեռնային Ղարաբաղ

16:30, 04 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Փախստականների հերթական ավտոշարասյունը 1950 մարդու տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ: Մարդիկ ավտոբուսներով ժամանում են Երևանից: Այս տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պարեկային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Այս պահի դրությամբ ավելի քան 28 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները սկսել են հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ նոյեմբերի 10-ին ուժի մեջ է մտել Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր