00:00:00

Հատուկ բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտի բնակչությանը սկսել է օգնություն տրամադրել

16:10, 04 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումն օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Օրվա ընթացքում ռուս ռազմական բուժաշխատողներն ընդունել են տեղի 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետները:
Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում նույնպես անեսթեզիոլոգ-վերակենդանացնողներն իրենց գործընկերներին օգնել են աշխատել վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ:
Նախօրեին Մարտակերտ բնակավայրում սկսվել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր