00:00:00

«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». ԵԱՀԿ նախագահ

18:59, 03 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝  Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի բացմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակն  է: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում բանակցային գործընթացը վերսկսելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է ԵԱՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր