00:00:00

Ստեփանակերտի ականազերծման ժամանակ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում մոտ 100 պայթուցիկ օբյեկտ են հայտնաբերել

14:25, 03 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Ռուս խաղաղապահները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները ղմոտ 100 պայթունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել: Պայթունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում են: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 38 հա տեղանք եւ շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտ: Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ օգնություն են ցուցաբերում բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր