00:00:00

Արտաշատի ոստիկանները բացահայտել են ավազակությամբ 51-ամյա տղամարդուց հեռախոս հափշտակողին

22:43, 02 դեկտեմբեր 2020 Իրավական

Ոստիկանության Արտաշատի բաժինը նոյեմբերի 22-ին, ժամը 4.20-ին, շտապօգնությունից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային տրավմա, գանգի դիմային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց և պարզել, որ նոյեմբերի 22-ին, ժամը 3-ի սահմաններում, Արտաշատի Oգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում ինչ-որ մեկը ծեծել է տղամարդուն, գրպանից հափշտակել բջջային հեռախոսն ու փախել։ «Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումներով ավազակային հարձակումը նույն օրը բացահայտվեց։ Կարճ ժամանակահատվածում ճշտվեց կասկածյալի ինքնությունը և գտնվելու վայրը։ Հաղորդումը ստանալուց ժամեր անց, ավազակության կասկածանքով, Շահումյան գյուղից ոստիկանություն բերման ենթարկվեց նույն գյուղի 42-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանեց կատարածն ու ոստիկաններին ներկայացրեց հափշտակած հեռախոսը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր