00:00:00

Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

21:28, 02 դեկտեմբեր 2020 Իրավական

Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտել։  «Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:
Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր