Դեկտեմբերի 1-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ հայտարարությունը, վերանայել է Թուրքիայի նկատմամբ 2020 թվական հոկտեմբերի 6-ին Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործով միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Միաժամանակ ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը շարունակում է մնալ ուժի մեջ: