00:00:00

Թուրքիան հայտարարել է, որ Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի աշխատանքները շուտով կմեկնարկեն

19:26, 02 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերն առաջիկայում կսկսեն կատարել իրենց պարտականությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերահսկման համատեղ կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը:
Նա նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի կառուցման ուղղությամբ:
«Ընթացքի մեջ է համատեղ կենտրոնի կառուցումը, զինվորականներն առաջիկայում իրենց պարտականությունները կստանձնեն: Դրանում ծառայելու են թուրք և ռուս սպաներ, այդ թվում՝ գեներալներ: Նրանք միասին կաշխատեն մշտական հրադադարի ռեժիմը պահպանելու համար», - Աքարի խոսքերը մեջբերում է «Karakose Haber»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր