Ասկերանի պաշտպանական մարտերի հրամանատար, զինվորական ու մինչ այժմ հեղինակություն համարվող մարդ Վիտալի Բալասանյանը Արցախում անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել, աշխատելու է Արցախի այն նախագահի հետ, ում օրոք անարժանապատվորեն Արցախի 950 000 հա տարածքը տրվեց Ադրբեջանին:
Վիտալի Բալասանյանը երեկ երկար տեքստ էր գրել, նշելով, որ բոլոր օղակները պետք է փոխվեն, և դիմել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ասելով՝ եթե Դուք նույնպես կիսում եք իմ մտահոգությունները և համամիտ եք իմ առաջարկություններին, ապա այս պարագայում, ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին:Ծառայում եմ հայրենիքիս:
Չեք համոզի, պարոն Բալասանյան, դուք հայրենիքին չեք ծառայում, նախ, որովհետև հայրենիքը չկա, և 2-րդ՝ դուք դավաճանի եք ծառայում: Ձեր տեքստերը, թե պետականությանն եք ծառայում իրենց նպատակին չեն ծառայում, նախ որովհետև պետականություն չկա, և փաստացի, դա ձեզ ձեռնտու է:
Չարաբաստիկ նոյեմբերի տասից հետո բոլորը սպասում էին ձեր և ևս մի քանիսի գնահատականին, ավելին՝ ապագայի ուղուն, թե ինչ պետք է անել ճանակագրական սխալի անիվը հակառակ կողմ պտտելու համար, Քաշաթաղը, Շուշին փրկելու համար, ստորագրված հայտարարությանը չենթարկվելու ու գոնե արժանապատիվ պարտվելու համար, սպասում էին, որ դուք որպես զինվորական ,կկանգնեք այն զինվորի կողքին ով իր, ընկերոջ, եղբոր , ու հոր կյանքի գնով իր պապի ազատագրած դիրքն էր պահել, այնինչ , պարզվեց դուք կուլիսներում ձեր կռելու գինն եք բանակցում:
Անվտանգության խորհրդի քարտուղար լինելու ձեր որոշումն այժմ այլ լույս է սփռում նաև ձեր նախորդ քննադատությունների վրա, օրինակ ուղղված Արայիկ Հարությունյանին, Նիկոլ Փաշինյանին, փաստորեն, դուք դրանք ի շահ ձեզ էիք ուզում ծառայեցնել, ոչ թե ի շահ հայրենիքի:
Ասում եք՝ ի նպատս պետականության պատրաստ եմ ծառայել, ո՞ւմ հետ, պետականությունը վաճառած անձի հետ, իսկ ձեզ ի՞նչն էր խանգարում հեռացնել այդ մարդուն ու 250 000 հեկտարի պետականության համար ծառայել:
Պատմությունը ջնջեց 90-ականների Վիտալի Բալասանյանին,դուք թաղեցիք ձեր անվան շուրջ պտտվող լեգենդը, ձեր անունը նոր պատմության մեջ դավաճանների շարքում է, բարի ծառայություն:
Irakanum.am