00:00:00

«Միջազգային կարգը գլորվում է դեպի կառավարելի քաոս»․ Լուկաշենկո

17:16, 02 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Միջազգային կարգը գլորվում է դեպի կառավարելի քաոս։ Այս մասին այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է EADaily-ն։ «Արդեն հասկանալի է, որ սա դժգոհության ինքնաբուխ դրսևորում չէ, ինչպես մեզ փորձում են ներկայացնել ԶԼՄ-ներում։ Միջազգային կարգը գլորվում է դեպի այսպես կոչված կառավարելի քաոս։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում: Ակնհայտ է գլոբալ խաղացողների լավ մտածված և թերագնահատված գործունեությունը, որոնք երբեմն հաշվի չեն առնում ոչինչ, նույնիսկ սեփական ժողովուրդների շահերը»,-ընդգծել Է Լուկաշենկոն: Նա հավելել է, որ կորոնավիրուսը ոչ միայն բարդացրել է միջազգային փոխգործակցության խնդիրները, այլև հանգեցրել է սոցիալական հակամարտությունների, որոնք ամբողջ աշխարհում աննախադեպ զանգվածային անկարգությունների են վերածվել: Նրա խոսքով՝ «ակնհայտ է, որ արևմտյան հասարակությունում քաղաքացիական ազատությունների և ազգային անվտանգության շահերի միջև համընդհանուր հավասարակշռում այդպես էլ տեղի չի ունեցել»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր