00:00:00

Ղազախստանի նախագահը պատմական է անվանել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը

15:53, 02 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատմական է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը:
«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար արժանի է ամենաբարձր գնահատանքի: Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունն, իմ կարծիքով, միակ ճիշտ որոշումն է ստեղծված կրիտիկական իրավիճակում», - չորեքշաբթի հայտարարել է Տոկաևը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում:
Տոկաևի խոսքով՝ «այս համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը»: «Իմ կարծիքով՝ սա իսկապես պատմական համաձայնագիր է», - ավելացրել է Ղազախստանի ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր