00:00:00

Պաշտոնյաների կանայք տան աղբը այդ ծառայողական մեքենաներով են տանում աղբանոց. Բագրատյան

22:50, 28 փետրվար 2018

ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց ծախսերի օպտիմալացման ծրագրից,  տրանսպորտային միջոցների կրճատումից: «Ինչքանո՞վ եք ճիշտ համարում մեր այս դժվարին ժամանակներում, երբ Դուք կոչ եք անում ձգել գոտիները հասարակությանը և այդ հասարակությանը խորհուդ տալիս բնական գազի անցնել բենզինի փոխարեն, այնինչ կառավարության պաշտոնյաները շարունակում են բենզինով շքեղ մեքենաներով երեխաներին տանել դպրոց, ցանկացած դպրոցի բակում առավոտյան կարող եք պաշոտյաների մեքենաների շքերթ տեսնել, կամ պաշտոնյաների կանայք իրենց տան աղբը այդ ծառայողական մեքենաներով են տանում աղբանոց, և այդ բոլորը հասարակության աչքի առաջ , երբ որ մենք 45 հազար դոլար չենք կարողանում հայթհայթել վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար»,-ասաց նա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց՝ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, ասվել է, թե ամեն մեքենա ինչ նպատակի համար է ծառայում, և ինչ ավելացրած արժեք է ստեղծում: Բենզինից գազին անցնելու առաջարկի շուրջ Արամյանի խոսքով պետք է վերուծություն անեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր