00:00:00

Վանաձորում բախվել են Toyota Camry-ն, Mercedes Sprinter-ն ու Volkswagen Golf-ը. կան տուժածներ

22:57, 01 դեկտեմբեր 2020

Լոռու մարզում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 12:20-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ ԽՍՀՄ տարիներին հայտնի «Կիրովական» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, բախվել են Toyota Camry, Mercedes Sprinter եւ Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած ԱԻՆ-ի հրշեջ-փրկարարների ու քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր