00:00:00

ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 157 հազար նոր դեպք

22:43, 01 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք Է հայտնաբերվել մեկ օրում, COVID-19-ից մահացել Է 1172 մարդ: Այդ մասին հաղորդել Է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի Է բերել դաշնային եւ տեղի իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ մյուս բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են վարակման 157 հազար 901 նոր դեպք: Անցյալ շաբաթ նոյեմբերի 28-ին գրանցվել Է հիվանդացածների ռեկորդային օրական աճ՝ 205 հազար 557:
Համալսարանի տեղեկատվության համաձայն, համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 13,5 մլն դեպք, մահացել Է 268 հազարից ավելի մարդ: Ապաքինվել Է ավելի քան 5 մլն ախտահարված: Ամբողջ աշխարհում, համալսարանի տվյալների համաձայն, COVID-19-ով վարակվել Է ավելի քան 63 մլն մարդ, մահացել Է 1,4 միլիոնից ավելի կորոնավիրուսով վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր