00:00:00

Ռուս զինծառայողների կողմից Մերձդնեստրում զինամթերքի պահեստների հսկողության դադարեցումը սպառնում է լուրջ միջադեպերով

20:29, 01 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուս զինծառայողների կողմից Մերձդնեստրում զինամթերքի պահեստների հսկողության դադարեցումը սպառնում է լուրջ միջադեպերով: Այս մասին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները, ինչպես եւ Մոլդովայի եւ Ուկրաինայի խաղաղապահները, գտնվում են հակամարտության գոտում «5+2» խմբի որոշմանը համապատասխան: «Եվ նրանք առաջին հերթին լուծում են այդ տարածաշրջանում կայունության պահպանման խնդիրները: Բացի այդ, կա ռուս զինծառայողների երկրորդ խումբը՝ զորքերի միացյալ խումբը, որը հսկում է Կոլբասնայում զինամթերքի պահուստները»,-ասել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր