00:00:00

Ալիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասին

18:24, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև Ղարաբաղում դիերի և գերիների փոխանակման գործընթացը շարունակելու մասին: «Ղարաբաղի մասին պայմանագրի ութերորդ կետը վկայում է ռազմագերիների, պատանդների և կալանավորված այլ անձանց, ինչպես նաև դիերի փոխանակման մասին: Այս գործընթացն արդեն ընթացքի մեջ է. դիերի, գերիների և պատանդների փոխանակում», - ասել է Ալիևը ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում: Ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել էր իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ օգնել վերադարձնել Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո պահվող ռազմագերիներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր