00:00:00

ԿԽՄԿ-ն մտադիր է ԼՂ-ում իր աշխատակիցների թիվը հասցնել 400-ի

17:50, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտադիր է Լեռնային Ղարաբաղում իր աշխատակիցների թիվը հասցնել 400-ի: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։ «Ներկայում ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կառույցն է, որն աշխատում է ԼՂ-ում։ Կազմակերպությունը նախատեսում է իր ներկայությունը հասցնել 400 աշխատակցի։ ԿԽՄԿ առաքելության աշխատակիցների խնդիրների թվում են ռազմագերիների փոխանակումը, զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումը։  Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարմինների փոխանակման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են», - նշել է Բոչարնիկովը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը նույնպես դիտարկում է Լեռնային Ղարաբաղում իր կազմակերպությունների ներկայության հնարավորությունը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով փորձագիտական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ այնտեղ կազմակերպության գործունեության մասշտաբներն ու կոնկրետ ուղղությունները որոշելու համար: Մենք ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետաքրքրությունը»,- հավելել է նա։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր