00:00:00

Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ-ում դիտորդական կենտրոնի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

17:10, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցով Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ռուսաստանի և Թուրքիայի միջև Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող դիտարկման կենտրոն ստեղծելու և գործարկելու վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են, ստորագրվել է համաձայնագիր»,-ասված է նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ այժմ աշխատանքներ են տարվում առաջիկայում կենտրոնի աշխատանքի մեկնարկի համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր