00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկության անվտանգությունը

14:10, 01 դեկտեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից։ «Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում եւ ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստականներ վերադարձել են բնակության նախկին վայրեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր