00:00:00

Լեռնային Ղարաբաղում պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. ՌԴ ՊՆ

21:48, 30 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի պաշտպանութան նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը. խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Անցած օրվա ընթացքում շփման գծի ողջ երկայնքով պահպանվել է կրակի դադարեցման ռեժիմը: Ռուսատանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում են զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները»,- հայտարարել է Կոնաշենկովը: Նա նաև հավելել է, որ խաղաղապահ օպերացիայի իրականացման վայրերում հնարավոր է եղել կապ հաստատել հայկական և ադրբեջանական հրամանատարության հետ, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ ուղղակի կերպով իրականացվում է շարունակական համագործակություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր