00:00:00

Ադրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահման

19:30, 30 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանը նախատեսում է ավտոճանապարհ կառուցել դեպի Հայաստանի սահման՝ Ղարաբաղում Հանրապետության վերահսկողության տակ անցած տարածքով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի ավտոճանապարհների պետական  գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին: «Նոր ճանապարհը Հորադիզ-Մինջիվան մայրուղին է՝ Հայաստանի հետ սահմանը», - հայտարարել է նա ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են: Նա հավելել է, որ այս ավոտճանապարհն ապագայում հնարավոր է շարունակել՝ Հայաստանի սահմանից Նախիջևանի ուղղությամբ: Ավելի վաղ Ադրբեջանում սկսվել էր Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի քաղաք մայրուղու շինարարությունը: Դրա երկարությունը կկազմի 101,5 կմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր