00:00:00

Ղարաբաղում չորս ադրբեջանցի է մահացել ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով

22:40, 28 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հստակեցրել է, որ Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում հակատանկային ականի վրա ավտոմեքենայի պայթելու հետևանքով չորս մարդ է մահացել:
Ավելի վաղ երկրի գլխավոր դատախազությունը հաղորդել էր հինգ մարդու մահվան մասին:
«Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մահերրամ օղլուն, Հաջիև Ֆիրուդին Մահերրամ օղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրին օղլուն և Ադիլզադե Զիբեյդա Շաքիր գիզին զոհվել են Ֆիզոլիի Աշաղի Սեյդահմեդլի գյուղի տարածքում՝ հակատանկային ականի վրա Toyota մակնիշի մեքենայի (90-BL-558) պայթելու հետևանքով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Պարզաբանվում է, որ դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և մարմինները, նշանակել դատաբժշկական փորձաքննություն և կատարել այլ դատավարական գործողություններ:
Փաստոի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր