00:00:00

Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը

03:45, 28 նոյեմբեր 2020 Մշակույթ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան): Նրա մահվան լուրը հայտնում է «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակը: Հասմիկ Չարենցը ծնվել է 1956թ.: Նա ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հասմիկ Չարենցը բազմաթիվ բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: Նա ապրում և ստեղծագործում էր Հոլանդիայում: Իր մասին գրելիս այսպես է արտահայտվել բանաստեղծուհին. «Ես Հասմիկ Չարենցն եմ... Ճակատագրի բերումով ապրում եմ եվրոպական մի փոքրիկ քաղաքում, ուր երկինքը գորշ է, արևը՝ պաղ՝ ճենապակե ափսեի պես, ուր անձրևը անշարժացած է օդի մեջ, ու ոչ մի կարպ ցած չի թափվում: Եվրոպական այդ փոքրիկ քաղաքում կյանքը սահում է հանդարտ ու աննկատ: Ցերեկը զբաղվում եմ հազար ու մի աննշան, անկարևոր բաներով, բայց երբ գիշեր է գալիս, երբ քաղաքը քնում է, ու լռում են վերջին շշուկները, ես թաքուն բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ Երևան... Անցնում եմ բոլոր փողոցներով, բոլոր ցայտաղբյուրներից ջուր եմ խմում, բոլոր ընկերներիս հյուր եմ գնում... Հետո շատ զգույշ մտնում եմ այն տղամարդու ննջարանը, ում սիրում եմ ամեն ինչից առավել... Կամացուկ նստում նրա մահճակալի եզրին... Վերմակը ուսից ցած է սահել, ծածկում եմ, որ չմրսի: ...Ամեն գիշեր, երբ եվրոպական մի փոքրիկ անձրևոտ քաղաքում լռում են բոլոր շշուկները, ես բացում եմ իմ բնակարանի դուռը ու գալիս եմ... Երևան... Մենք ապրում ենք միևնույն քաղաքում, սիրելի՛ս...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր