00:00:00

Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 2 հա վտանգավոր տարածք. ՌԴ ՊՆ

15:10, 27 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Վերջին մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում 87 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է EADaily-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան երկու հեկտար տարածք և մոտ 3կմ ճանապարհահատված, ինչպես նաև վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա։ «Իրականացվել է ինժեներական հետախուզություն ու Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում ավելի քան 1,5 կմ ճանապարահատվածի մաքրում պայթյունավտանգ իրերից։ Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք տարվել են հատուկ սարքավորումներով հագեցած հրաձգարաններ ու ոչնչացվել», - ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զինամթերքը, որը հնարավոր չի լինում տարհանել հրաձգարան, ոչնչացվում է տեղում։ Ականազերծման աշխատանքներին մասնակցող զինծառայողները հատուկ պաշտպանական հանդերձանքով են ու զինված են ժամանակակից ական որոնող ԻՄՊ-Ս2 միջոցներով ու ԻՆՎՈՒ-3Մ որոնիչներով։ Նախօրեին տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻ նախարարության հավելյալ խումբ։ Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները և էներգետիկայի նախարարության մասնագետները: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր