00:00:00

«Այսօրվա դրությամբ Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97%-ով վերականգնված է». ՌԴ ՊՆ

15:22, 27 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստեփանակերտում սոցիալական օբյեկտների և տների էլեկտրականության ու գազի մատակարարման հարցերը լուծված են, գրում է gazeta.ru կայքը: «Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը: Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը 95-97 տոկոսով վերականգնվել է: Վերսկսվել է նաև քաղաքային էլեկտրական ենթակայանների աշխատանքը»,- հայտնել են նախարարությունից: Զինվորականների խոսքով՝ ռուս խաղաղապահներն այժմ նաև տեղացի բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և ճանապարհների մաքրման աշխատանքների հարցում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր