00:00:00

Գեներալ Մուրադյանը՝ ժամկետայինների կողքին

01:08, 27 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Անշուշտ այսօր շատ են քննարկվում պատերազմի ժամանակ կրած անհաջողությունները և ակտիվորեն տարվում է մեղավորներ փնտրելու գործընթացը։ Այն, որ ՀՀ և ԱՀ բանակները կրեցին ծանր կորուստներ և զիջվեցին տարածքներ՝ աներկբա է, սակայն այս ժամանակաշրջանը նաև ջրի երես հանեց ինչպես պատրաստված և պրոֆեսիոնալ զինվորների ու սպաների, այնպես էլ պաշտպանական գերատեսչության հնաբնակ մի շարք անձանց, ովքեր չնայած ենթակայության տակ ունեին բազմաթիվ ստորաբաժանումներ խնդիր կատարելու համար, սակայն անձամբ էին մասնակցում մարտավարական խնդիրների կատարմանը։ Մասնավորապես՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի օգնական՝ գենարալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը մարտական գործողությունների առաջին իսկ օրերից իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ոչ միայն մարտավարական և շտաբային պլանավորման այլ գործընթացներում, այլև անձամբ է եղել որոշ թեժ կետետրում և իր ներկայությամբ ու փորձով օգնել ժամկետային զինծառայողներին։ Հարկ է նշել նաև, որ գեներալ Կոմիտաս Մուրադյանը ի տարբերություն շատ այլ պաշտոնավորների, իր զինվորական կարիերան սկսել է ցածր օղակից և անբասիր ծառայության շնորհիվ անցել դասակարգային էշալոնները հասնելով գեներալի կոչման և հայրենիքի համար նման կարևոր օրերին էլ ապացուցել իր անմանացորդ նվիրումը Հայաստանի և Արցախի Համրապետություններին։ Նա երկար տարիներ ծառայել է տարբեր պաշտպանական շրջաններում և տեղանքին քաջ-ծանոթ լինելով՝ ժամկետային զինծառաողներին անձամբ է հրահանգավորել և ուղղորդումներ տվել, կասեցնելով շատ տեղերում թուրքա-ադրբեջանական հրոսակախմբերի ներթափանցումները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր