00:00:00

Խարդախություն է, միտումնավոր խաղ. պատգամավորը՝ նախարարին

21:24, 28 փետրվար 2018

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրացրին «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, հետաքրքրվեցին՝ ինչու պետք է ՀԲ-ի փորձագետները մշակեն և տարիքային սահմանափակում մտցնեն: Հիշեցնենք, որ 70 տարեկան դասախոսներին կարգելվի դասախոսությամբ զբաղվել:  Նախարարը նշեց, որ օրենքը գրվել է ՀՀ-ում, հեղինակների կազմն էլ այստեղ է, իսկ Համաշխարահային բանկը գրված օրենքը ենթարկել է փորձաքննության, այն էլ իրենց խնդրանքով: «Սա խարդախություն է, միտումնավոր խաղ»,-հայտարարեց պատգամավոր Մարինա Մարգարյանը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ արձագանքեց, թե չի կարելի նման բան ասել: «Ոչ մի խաղ էլ չկա՝ որևէ մեկի շահերին ուղղված: Ուզում ենք նորմալ օրենք բերել, որ մի մարդը 4 ամբիոնում չաշխատի, մարդը կարողանա իր աշխատանքից հաճույք ստանալ ու կատարել իր հիմնական պարտավորությունները»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31