00:00:00

Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում. տեղեկատվական շտաբ

23:19, 23 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Բերդաշեն համայնքի հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ եւ գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։ «Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ եւ գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք հետեւել միայն պաշտոնական լուրերին»,- հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր