00:00:00

Ղարաբաղում սկսվել է տարածքների ականազերծումը

20:00, 23 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Այսօրվանից սակրավորները սկսել են տեղանքի հումանիտար ականազերծումը։ Նրանք առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր»,- ասել է փոխգնդապետը։ Ինժեներական ծառայության պետը պարզաբանել է, որ հումանիտար ականազերծումը վարչակազմի հայտով պայթյունավտանգ իրերից տարածքի մաքրման գործընթաց է։ «Հումանիտար ականազերծումը կատարվում է ԼՂՀ վարչակազմի հայտով։ Դրանք կարող են լինել հանդավայրեր, մասնավոր հողամասեր։ Իսկ ինժեներական հետախուզումը կատարվում է ռուսական զորախմբի շահերի շրջանակում, որտեղով տեղաշարժվում է մեր ռազմական տեխնիկան»,- հավելել է Պաուտովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր