00:00:00

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գաղտնի այցով ՌԴ-ում է. Mediaport

19:17, 23 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ առանց ամսաթիվ նշելու հայտնելով, թե Արայիկ Հարությունյանն Ասկերանում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։ Mediaport-ի աղբյուրը պնդում է, որ խոհրդակցությունը կայացել է օրեր առաջ և հաղորդագրությունը միտումնավոր է այսօր տարածվել Արցախի նախագահի՝ ՌԴ գաղտնի այցի մասին հանրությանը չհայտնելու և լուրի արտահոսքի դեպքում չարամտորեն մոլորեցնելու համար։ Մեր աղբյուրը պնդում է, որ Արցախի նախագահն այս պահին Մոսկվայում է։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։ Արցախի նախագահը ՌԴ-ում մնալու է մինչև նոյեմբերի 25-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր