00:00:00

Արցախում ընդունել են ՌԴ-ից օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները. ԱԻՊԾ

20:55, 21 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով, այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի շինարարները տեղափոխեն շինհրապարակներ և առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները: ՌԴ-ից ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում: Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, կարևորել յուրաքանչյուրի օգնությունը հետպատերազմական շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր