00:00:00

ԱՀ նախագահը ԿԽՄԿ-ին շնորհակալություն է հայտնել կարևոր դերակատարության համար

01:15, 21 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի առաքելության ունեցած կարևոր դերակատարության համար՝ ընդգծելով, որ նաև Կարմիր խաչի ջանքերը հնարավորություն են ստեղծել պատերազմական գործողությունների դադարից հետո սկսել հակամարտության գոտուց զոհվածների մարմինների դուրս բերման և անհայտ կորածների որոնման գործընթացը:
Նախագահի խոսքով՝ Արցախի իշխանությունների և ժողովրդի ուշադրության ներքո է նաև ռազմագերիների փոխանակման խնդիրը: Նա հորդորել է այդ ուղղությամբ ևս շարունակել ջանքերի գործադրումը: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ Հանրապետության իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու կազմակերպությանը՝ սկսված ծրագրերի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Պասկալ Հունտը նշել է, որ շահագրգիռ կողմերի և մարմինների հետ փոխգործակցությամբ Կարմիր Խաչը առավելագույն ջանքերով շարունակում է իր գործառույթների իրականացումը՝ նախագահին ներկայացնելով հիմնական արդյունքները: Նրա տեղեկացմամբ՝ հումանիտար առաքելության շրջանակում կազմակերպությունը նաև քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք և հիգիենայի պարագաներ, ինչը կրելու է շարունակական բնույթ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր