00:00:00

Նոյեմբերի 19-ին Հայաստանից 1235 փախստական է վերադարձել Ստեփանակերտ. ՌԴ ՊՆ

15:18, 20 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Հայաստանից նոյեմբերի 19-ին ևս 1235 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ 27 ավտոբուս Երևանից ժամանել է Ստեփանակերտի գլխավոր հրապարակ: Նշվում է, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել շուրջ 4 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր