00:00:00

Ադրբեջանցիները պայթեցրել են Շուշիի Կանաչ ժամի գմբեթները

02:36, 20 նոյեմբեր 2020 Լեռնային Ղարաբաղ

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության բաժինը հայտարարություն է տարածել. «Խստորեն դատապարտում ենք Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հանդեպ իրականացված վանդալիզմը Ադրբեջանի կողմից։ Հոգևոր-մշակութային արժեքների հանդեպ նմանօրինակ կեցվածքը շարունակությունն է Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ հայկական մշակույթի հանդեպ իրականացված գործունեության։ Փորձելով ջնջել հայ մշակույթի վկայություններն Արցախի հողից՝ փորձ է կատարվում նաև վերացնելու մեր հայրենիքի պատմական պատկանելիության փաստերը։ Մենք կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և համապատասխան կառույցներին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Շուշիի եկեղեցու հանդեպ իրականացված նման վայրագությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր