00:00:00

Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է․ Շուշան Ստեփանյան

16:39, 18 նոյեմբեր 2020

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Առողջական վիճակը կայուն է։ Գտնվում է բժիշկների լիարժեք վերահսկողության տակ, գտնվում է կայուն վիճակում»,- ասաց Շուշան Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հարությունյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: «Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով, և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - Ֆեյսբուքում գրել էր Արայիկ Հարությունյանը: Ջալալ Հարությունյանը ՊԲ հրամանատար էր նշանակվել այս տարվա փետրվարին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր